1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Թանգարանների գիշեր» ծրագրին Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանը մասնակցեց երաժշտական միջոցառումներով

«Թանգարանների գիշեր» ծրագրին Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանը մասնակցեց 
երաժշտական միջոցառումներով

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանն առաջիններից է միացել «Թանգարանների գիշեր» և «Թանգարանների միջազգային օր» միջոցառումներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տարի էլ տուն-թանգարանը, ի թիվս Հայաստանի և Արցախի 116 թանգարանի, 15-րդ անգամ միացել էր աշխարհի 30 հազար թանգարանի և, որպես գերհաղորդակցվող թանգարան, մի ամբողջ օր այցելուներին
կոմպոզիտորի կյանքի ու գործունեության ուշագրավ դրվագներին ծանոթանալու և նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ գործող ինտերակտիվ-վիրտուալ խաղերը վայելելու հնարավորություն  էր ընձեռել։  

«Թանգարանների գիշեր» ծրագրի շնորհիվ Ալ. Սպենդիարյանի անվան հետ կապված երկու հաստատությունների՝ տուն-թանգարանի և երաժշտական մասնագիտական դպրոցի համագործակցությունը դարձել է ավելի երաժշտական։ Հայաստանի առաջին երաժշտական տուն-թանգարանը և առաջին մասնագիտական երաժշտական դպրոցը ներկայացրել են 2800-ամյա մայրաքաղաքի զարգացման փուլերը «Երևանյան հնչյունները՝ Նալբանդյան 21-ում» խորագրով բացօթյա բազմաժանր համերգում։ 

«Ամեն տարի համոզվում ենք, որ այցելուներն ավելի ու ավելի են հետաքրքրվում այս միջոցառումներով և սպասելիքներ ունեն նաև մեր թանգարանից։ Իսկ այս տարի առավել պատասխանատու էր մասնակցությունը, քանի որ մեր միջոցառումները նվիրել ենք Երևանի 2800-ամյակին և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին։ Փորձում ենք հնարամտությամբ և համագործակցության ամենատարբեր ձևերի միջոցով արդյունավետություն ապահովել և ստանալ այցելուի գոհունակությունը»-մարդաշատ բացօթյա համերգի հնչունների ներքո փաստեց տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը։

Մայրաքաղաքի Նալբանդյան 21 հասցեում գտնվող շենքը 1926 թվականից Երևանի ճարտարապետական դիմագիծն ամբողջացնող պատմության և մշակույթի հուշարձանների պետական ցանկում ընդգրկված հանրապետական նշանակության հուշարձան է: Այդ շենքում գործող արդեն 51-ամյա տուն-թանգարանը հիմնադրման օրվանից՝ 1967 թվականի նոյեմբերի 25-ից մայրաքաղաքի մշակութային կյանքն ամբողջացնող միավորներից է։ 

Թանգարանների գիշերը 15-րդ անգամ Հայաստանում և 6-րդ անգամ Արցախում նշվեց մայիսի 19-ին: Միջոցառումն անցկացվեց մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվա առաջին շաբաթ օրը` Եվրախորհրդի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ԻԿՕՄ-ի հովանավորությամբ:

Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից` յուրաքանչյուր տարի մայիսի 18-ին համախմբելով ավելի քան 30 հազար թանգարաններ աշխարհի տարբեր երկրներից:

2018 թվականին ԻԿՕՄ-ի կողմից ընտրված Թանգարանների միջազգային օրվա խորագիրն էր «Գերհաղորդակցվող թանգարաններ. նոր մոտեցումներ, նոր հանրույթներ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]