Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայաստանը հաստատակամ է թույլ չտալու դիրքային փոփոխություն որևէ հատվածում. Տիգրան Բալայան

Հայաստանը հաստատակամ է թույլ չտալու դիրքային փոփոխություն որևէ հատվածում. 
Տիգրան Բալայան

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը հաստատակամ է թույլ չտալու դիրքային փոփոխություն որևէ հատվածում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ նշելով, որ այս ուղերձն է ընկած ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարների՝ հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատված այցի հիմքում:

ՊՆ Դավիթ Տոնոյանն ու ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը մայիսի 18-ին այցելել են ՀՀ հարավ-արևմտյան սահմանագիծ՝ նախիջևանյան ուղղություն՝ տեղում ծանոթանալու օպերատիվ իրավիճակին:

«Պաշտպանության նախարարության ներկայացրած պարզաբանումներից հայտնի դարձավ, թե ինչու էին պաշտպանության և արտաքին գործերի նախարարներն այցելել ՀՀ-Ադրբեջանի սահմանի այդ հատվածը, ոչ թե Տավուշ կամ այլ ուղղություն: Պաշտպանության նախարարության իմ գործընկերն արդեն տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմից իրականացվում են աշխատանքներ, որոնք անմիջական վտանգ են հանդիսանում մեր դիրքերի համար: Իրավիճակին տեղում ծանոթանալը ենթադրում է համապատասխան աշխատանք: Մենք բազմիցս թե ադրբեջանական կողմին, թե միջնորդներին զգուշացրել ենք, որ այդ աշխատանքները լարում են  իրավիճակն ու կարող են առաջացնել անցանկալի զոհեր»,-ասաց Տիգրան Բալայանը:

Հարցին ի պատասխան՝ ԱԳՆ մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ Հայաստանի Հանրապետության սահմանի հատվածում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ տեղեկացրել են միջազգային գործընկերներին: «Տարբեր ուղղություններով ու հարթություններով տեղեկացրել ենք, տեղեկացրել ենք նաև, որ դա կարող է տանել առավել լարման: Սա մեր մշտական աշխատանքն է»,-հավելեց Տիգրան Բալայանը:

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ ադրբեջանական ԶՈւ-երը ՀՀ-Ադրբեջան սահմանի որոշ հատվածներում ձեռնարկել են ակտիվ ինժեներական աշխատանքներ՝ նպատակ ունենալով բարելավել դիրքերը: «Հայկական զինված ուժերը զգուշացրել են, որ ինժեներական աշխատանքների ակտիվացումը, ինչպես նաև այլ սադրիչ գործողությունները առաջացնում են փոխհրաձգություն և, որպես հետևանք զոհեր: Հայկական զինված ուժերը բազմիցս կոչ են արել զերծ մնալ իրավիճակի անտեղի լարումից և զգուշացնում են, որ որևէ ապակայունացնող քայլ անպատասխան չի մնա»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]