Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վահագն Մելիքյանը նշանակվել է Հայաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղար

Վահագն Մելիքյանը նշանակվել է Հայաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վահագն Մելիքյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է e-gov.am կայքը:

Վահագն Մելիքյանը ծնվել է 1967թ. մայիսի 24-ին, Երևանում: 

Կրթությունը         

1984-1991թթ. - Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբական բաժին 

1993թ. -      Եգիպտոսի դիվանագիտական ակադեմիայի հատուկ դասընթաց 

Աշխատանքային գործունեությունը 

1991-1992թթ. - ՀՀ ԱԳՆ Հյուպատոսական վարչութայն ռեֆերենտ, ՀՀ արտաքին գործերի նախարարի օգնական 

1992թթ. - ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարություն,  կցորդ 

1992թ. - Շնորհվել է «Կցորդ» դիվանագիտական աստիճան   

1992- 1993թթ. - ՀՀ ԱԳՆ ներկայացուցչությունների բաժին, կցորդ 

1993թթ. - ՀՀ ԱԳՆ ներկայացուցչությունների բաժնի երրորդ քարտուղար, ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչություն Արևելյան Եվրոպայի և Բալկանյան երկրների բաժնի երրորդ քարտուղար, նույն բաժնի երկրորդ քարտուղար   

1993-1996 թթ. - Հունաստանում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար 

1995թ. - Շնորհվել է «Երկրորդ քարտուղար» դիվանագիտական աստիճան 

1996-1997թթ. - ՀՀ ԱԳՆ  քարտուղարության պետ 

1996թ.- Շնորհվել է «Առաջին քարտուղար» դիվանագիտական աստիճան 

1997-2000թթ. - Գերմանիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար

2000-2001թթ.  - ՀՀ Պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնակատար 

2001 - 2006թթ. - ՀՀ Պետական արարողակարգի ծառայության ղեկավար 

2006 – 2012թթ. - Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան 

2007 – 2010թթ. - Քուվեյթի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան /նստավայրը՝ Աբու Դաբի/ 

2007–2012 թթ.-Բահրեյնի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան /նստավայրը՝ Աբու Դաբի/ 

2010–2012թթ.- Կատարի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան /նստավայրը՝ Աբու Դաբի/ 

2012–2014թթ.- Արգենտինյան Հանրապետությունում, Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում.Պարագվայի Հանրապետությունում, Չիլիի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան /նստավայրը՝ Բուենոս Այրես/ 

2015-2018թթ.- Զբաղեցրել է ՀՀ սփյուռքի փոխնախարարի պաշտոնը 

Դիվանագիտական աստիճանը        Արտակարգ և լիազոր դեսպան 

Պարգևներ          

2001թ. - ՀՀ ԱԳՆ հուշամեդալ՝ ՀՀ ԱԳՆ 10-ամյակի կապակցությամբ

2011թ. – ԱԳՆ Ոսկեզօծ հուշադրամ

2014թ. – Մեծ խաչի աստիճանի Մայիսյան շքանշան /Արգենտինա/

2015թ. - Մխիթար Գոշի մեդալ /ՀՀ Նախագահի հրամանագրով / 

Լեզուներ                              

անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, արաբերեն 

Ամուսնացած է, ունի երկու զավակ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]