Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նիկոլաս Մադուրոն Վենեսուելայի նախագահական ընտրություններում 6.2 միլիոն ձայն է հավաքել

Նիկոլաս Մադուրոն Վենեսուելայի նախագահական ընտրություններում 6.2 միլիոն ձայն է 
հավաքել

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի ազգային ընտրական խորհուրդը հրապարակել է երկրում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ երկրորդ տեղեկագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին: 

Տեղեկագրի արդյունքներով  քվեաթերթիկների 98.78 տոկոսի հաշվարկից հետո Նիկոլաս Մադուրոն հավաքել է 6.2 միլիոն ձայն: Վենեսուելայի ազգային ընտրական խորհրդի հրապարակած առաջին տեղեկագրում նշված էր, որ Մադուրոն հավաքել է 5.8 միլիոն ձայն: 

Ընտրություններում Մադուրոյի մրցակից Էնրի Ֆալկոնի օգտին քվեարկել է ավելի քան 1.9 միլիոն մարդ, Խավիեր Բերտուչիի օգտին՝ 989 հազար մարդ, իսկ Ռեյնալդու Կիհադուի օգտին ավելի քան 36.2 հազար ընտրող: 

Այսպիսով Նիկոլաս Մադուրոն դառնում է Վենեսուելայի հաջորդ նախագահը՝ 2019-2025թթ ընկած ժամանակահատվածում:

 

 



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]