Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նոր Արտամետ գյուղում բնակելի վագոն-տնակ է այրվել

Նոր Արտամետ գյուղում բնակելի վագոն-տնակ է այրվել

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության  «911» ծառայությունը մայիսի 21-ին, ժամը 11:34-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղում այրվում է բնակելի վագոն-տնակ:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի և հատուկ հրշեջ ջոկատի մեկական մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:01-ին, մարվել՝ 14:00-ին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ 4-րդ փողոցի 6-րդ նրբանցքի թիվ 8 հասցեում ամբողջությամբ այրվել են բնակելի վագոն-տնակը (27 քմ) և դիմացի ծածկի փայտե կառուցատարրերը (մոտ 10 քմ):

Տուժածներ չկան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]