Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Սեպտեմբեր

Հայաստանի բասկետբոլի հավաքականը Բեյրութում կմասնակցի միջազգային մրցաշարի


ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի հավաքականը կմասնակցի միջազգային մրցաշարի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է բասկետբոլի ֆեդերացիան:Հունիսի 21-24-ը Լիբանանի Բեյրութ քաղաքում կանցկացվի միջազգային մրցաշար, որին կմասնակցի նաև Հայաստանի ազգային հավաքականը: 
Մրցաշարը կազմակերպել է Լիբանանի բասկետբոլի ֆեդերացիան: Մրցաշարին մասնակցում են Լիբանանի, Քաթարի, Եգիպտոսի և Հայաստանի հավաքականները: Հանդիպումների խաղացանկը հայտնի կդառնա ավելի ուշ:

Մրցաշարի ավարտից հետո Հայաստանի հավաքականը կմեկնի Կոպենհագեն, որտեղ հունիսի 28-ին կանցկացնի Եվրո-2021-ի նախընտրական փուլի վերջին ՝ Դանիա-Հայաստան հանդիպումը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ