Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հունիս

Կովկասի բնության հիմնադրամը շարունակելու է համագործակցությունը ՀՀ բնապահպանության նախարարության հետ


ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Ջեոֆ Ջակոմինիին և ազգային համակարգող Արման Վերմիշյանին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Ջեոֆ Ջակոմինին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շնորհավորել է Էրիկ Գրիգորյանին բնապահպանության ոլորտը կառավարող կարևոր կառուցի ղեկավարումն ստանձնելու կապակցությամբ և վերահաստատել CNF-ի պատրաստակամությունը՝ շարունակել և նոր հարթության վրա դնել Բնապահպանության նախարարության հետ համագործակցությունը։

Բնապահպանության նախարարը շնորհակալություն է հայտնել համատեղ արդյունավետ աշխատանքի համար, շեշտել, որ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության  խնդիրները բնապահպանական գերատեսչության առաջնահերթություններից է և իր կողմից արդեն հանձնարարական է տրվել խստացնել ԲՀՊՏ-ների պահպանության աշխատանքները։ Բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության արդյունավետության բարձրացման նպատակով նախարարը կարևորել է նաև մոնիթորինգի համակարգի կատարելագործման և տարածքների սահմանների հստակ քարտեզագրման  խնդիրների լուծումը։

Հանդիպման ժամանակ կողմերը շեշտել են յուրաքանչյուր հաջորդ տարվա համար CNF-ի կողմից բնության հատուկ պահպանվող տարածքներին ցուցաբերվող աջակցության  ծրագրի նախապես հաստատման անհրաժեշտությունը և տրամադրվող դրամաշնորհների օգտագործման արդյունավետության բարձրացումը։

  




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ