Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ փաստաբանների պալատը Մրցութային խորհրդի անդամի թեկնածուի առաջադրման հարցազրույց է անցկացնելու

ՀՀ փաստաբանների պալատը Մրցութային խորհրդի անդամի թեկնածուի առաջադրման 
հարցազրույց է անցկացնելու

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փաստաբանների պալատը հայտարարել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետև՝ Հանձնաժողով) անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության նպատակով ՀՀ Ազգային ժողովի նախագահի կողմից ձևավորվող Մրցութային խորհրդի կազմում ՀՀ փաստաբանների պալատի կողմից նշանակվող անդամի թեկնածու առաջադրելու համար հարցազրույց անցկացնելու մասին։ Այս մասին  «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմից։

Հայտարարության մեջ նշված է. «ՀՀ փաստաբանների պալատը հրավիրում է հարցազրույցի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետև՝ Հանձնաժողով) անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության նպատակով ՀՀ Ազգային ժողովի նախագահի կողմից ձևավորվող մրցութային խորհրդի (այսուհետ՝ Մրցութային խորհուրդ) կազմում խորհրդի անդամի թեկնածու առաջադրելու համար:   

Հարցազրույցն անցկացնելու է ձևավորված աշխատախումբը (Էմիլ Ամիրխանյան, Մանե Կարապետյան և Ծովինար Խաչատրյան)։

 

Թեկնածուին առաջադրվող չափանիշները՝

-  թեկնածուն  պետք է լինի փաստաբան (հարցազրույցին չի կարող մասնակցել այն փաստաբանը, որը վերջին մեկ տարվա ընթացքում ենթարկվել է կարգապահական պատասխանատվության և տույժը մարված չէ),

- թեկնածուն պետք է ունենա հակակոռուպցիոն ոլորտում  (պաշտպանության իրականացում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների շրջանակում, կոռուպցիային առնչվող խնդիրների գիտական ուսումնասիրություն, հակակոռուպցիոն բնույթի ծրագրերին  մասնակցություն և այլն) առնվազն մեկ տարվա մասնագիտական փորձ:

 

Աշխատանքային խումբը հարցազրույցի արդյունքներով ՀՀ փաստաբանների պալատի նախագահի հաստատմանն է ներկայացնելու Մրցութային խորհրդի անդամի թեկնածուին:

 

Հարցազրույցին մասնակցելու համար առաջարկում ենք մինչև 2018 թվականի մայիսի 24-ը ժամը 15.00-ն առձեռն հանձնել կամ info@advocates.am  էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել դիմումը և ինքնակենսագրականը: Դիմումում պետք է նշվի թեկնածուի անունը, ազգանունը, հասցեն, էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարը: Դիմումը պետք է ստորագրվի թեկնածուի կողմից: Ինքնակենսագրականում պետք է նշվի կրթության, աշխատանքային փորձի և մասնագիտական փորձի մասին տեղեկություններ:

 

Հարցազրույցն անցկացվելու է 2018 թվականի մայիսի 29-ին ժամը 10-ից:

Հարցազրույցի ընթացքում հարցեր են տրվելու նաև փաստաբանի ինքնակենսագրական թերթիկում առկա տեղեկությունների, նրա վարած գործերի ընդհանուր բնույթի և կոռուպցիոն դրսևորումներին դեմ պայքարի նրա փորձառության վերաբերյալ, ինչպես նաև ստուգվելու է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի իմացությունը:


   Մրցութային խորհրդի գործառույթներն են՝

1) կազմակերպել և անցկացնել  Հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության մրցույթ (մրցույթ կամ նոր մրցույթ).

2) սահմանել՝

ա. Հանձնաժողովի անդամի թեկնածուին ներկայացվող պահանջների գնահատման առավելագույն միավորը,

բ. առավելագույն միավորի բաշխումը՝ ըստ գնահատման ենթակա առանձին պահանջների,

գ. գնահատման ենթակա պահանջների բովանդակությունը բացահայտող չափանիշները,

դ. չափանիշներից յուրաքանչյուրի գնահատման առավելագույն միավորը՝ համապատասխան պահանջի համար նախատեսված առավելագույն միավորի շրջանակներում,

ե. գնահատման և միավորների հաշվարկման կարգը.

3) համադրել Հանձնաժողովի անդամի թեկնածուի համապատասխանությունը օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի պահանջներին.

4) լուծել գնահատման գործընթացի հետ կապված այլ հարցեր.

5) կազմել և Ազգային ժողովի նախագահին ներկայացնել մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը՝ դրանում ներառելով Հանձնաժողովի անդամների թափուր պաշտոնների քանակին հավասար թվով հաղթողներ` յուրաքանչյուր թափուր պաշտոնի համար մեկ թեկնածու սկզբունքով.

6) մրցույթի կազմակերպմանն ու անցկացմանը վերաբերող հարցերի կապակցությամբ ընդունել որոշումներ, այդ թվում՝ ներկայացված փաստաթղթերի կամ տեղեկությունների հավաստիությունը պարզելու, ինչպես նաև հավելյալ տեղեկություններ ստանալու վերաբերյալ»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am