Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԿԳ նախարարը նկատում է` տասնյակ չսովորող ուսանողներ սկսել են դուրս մնալ ԵՊՀ- ից

ԿԳ նախարարը նկատում է` տասնյակ չսովորող ուսանողներ սկսել են դուրս մնալ ԵՊՀ-
ից

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊՀ-ում վերջին մի քանի ամիսներին իրավիճակը փոխվել է, և չսովորելու պատճառով համալսրանից դուրս են մնում տասնյակ ուսանողներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ազատություն ռադիոկայան»-ի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ում անդրադառնալով վատ առաջադիմություն ունեցող ուսանողների բուհերից դուրս չմնալու խնդրին` այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Շատ վատ է, որ բուհերի բյուջեների կեսից ավելին ձևավորվում է  ուսանողների վարձերից: Սա ազդում է  դասապրոցեսի և ընդհանուր որակի վրա: Հաճախ չսովորող, վատ առաջադիմություն ունեցող ուսանողները դուրս չեն մնում բուհերից, քանի որ վճարում են դրա համար: Պետք է խոստովանեմ, որ ԵՊՀ-ում վերջին ամիսներին իրավիճակը փոխվել է: Տասնյակ ուսանողներ դուրս են մնում համալսարանից չսովորելու պատճառով»,-ասաց նախարարն ու հավելեց, որ միջնաժամկետ կտրվածքով սա կարող է դրական արդյունք տալ:

Հարությունյանը խոստացավ հետամուտ լինել բոլոր խնդիրներին և համբերատարության կոչ արեց: Թիմն օր ու գիշեր աշխատում է: Խնդիրները շատ են: «Պարզեցի, որ միջին մասնագիտական կրթություն մատուցող ուսումնական հաստատություններում էլ ավելի մեծ խնդիրներ կան»,-նշեց նախարարը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]