Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Իրանի նկատմամբ պատժամիջոցները որոշակի ազդեցություն կունենան նաև ՀՀ տնտեսության վրա. Ջավադյան

Իրանի նկատմամբ պատժամիջոցները որոշակի ազդեցություն կունենան նաև ՀՀ 
տնտեսության վրա. Ջավադյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցները որոշակի ազդեցություն կունենան նաև Հայաստանի տնտեսության վրա: Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

«Այդ պատժամիջոցները բավականին լուրջ են, և, անշուշտ, որոշակի ազդեցություն կունենան նաև Հայաստանի տնտեսության վրա, սակայն ես ձեզ վստահեցնում եմ, որ մեր գործարարները, արտահանողները, ինչպես նաև ներմուծողներն արդեն դիվերսիֆիկացրել են իրենց շուկաները և քիչ, թե շատ գնում են նաև ուրիշ շուկաներ. դա մենք տեսնում ենք։ Մեր գործընկեր երկրների ցանկն օրեցօր ավելանում է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Ջավադյանը։

Կենտրոնական բանկի նախագահի խոսքով՝ օրեցօր մեծանում են Հայաստանի հնարավորությունները  ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում օրեցօր հնարավորությունները մեծանում են, և գործարարները հասկանում են՝ ինչպես վարել բիզնեսը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]