Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ալբանիայի մայրաքաղաքում Թումո կենտրոն ստեղծելու նախագիծ կա

Ալբանիայի մայրաքաղաքում Թումո կենտրոն ստեղծելու նախագիծ կա

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալբանիայի մայրաքաղաքում խորհրդային շրջանի կառույցներից մեկը՝ Տիրանայի բուրգը կվերածվի նոր տեխնոլոգիական, արվեստի և մշակույթի կենտրոնի: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով worldarchitecture.org կայքը, այստեղ կստեղծվի Թումո կենտրոն:

Դեպի գագաթ սլացող աստիճաններով բրգաձև կառույցը կվերակառուցվի նիդերլանդական MVRDV  ճարտարապետական բյուրոյի կողմից։ «11 հազար 800 մետր քառակուսի տարածքով նախկին կոմունիստական հուշաձանը կծառայի որպես բազմաֆունկցիոնալ տեխնոլոգիական կրթության կենտրոն երիտասարդների համար: …Կառույցը կղեկավարվի Թումո-ի՝ նոր տիպի կրթական ծրագրի կողմից, որտեղ դեռահասները կրթություն են ստանում տեխնոլոգիաների և դիզայնի հատման կետում»,-ասված է հրապարակման մեջ: 

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն անվճար կրթական կենտրոն է, որը բացվել է Երևանում 2011 թվականին։ Թումոյում թվային մեդիաների անիմացիայի, խաղերի ստեղծման, կայքերի մշակման ու ֆիլմերի արտադրության ոլորտում արտադպրոցական ուսուցում են ստանում 12-18 տարեկան հազարավոր պատանիներ: Թումո կենտրոններ են գործում Երևանում, Գյումրիում, Դիլիջանում և Ստեփանակերտում, որտեղ սովորում է շուրջ 11 հազար ուսանող, կան նաև մեծ թվով հերթագրվածներ: Կողբ գյուղի «Թումո» կենտրոնում նախատեսվում է ընդունել 1000 երեխայի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]