1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կառավարությունը խոստանում է բիզնես միջավայրի բարելավման մեծածավալ փոփոխություններ

Կառավարությունը խոստանում է բիզնես միջավայրի բարելավման մեծածավալ 
փոփոխություններ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունն առաջարկելու է մեծածավալ փոփոխություններ թե հակամենաշնորհային քաղաքականության, թե բիզնես միջավայրի բարելավման, թե արտահանման հնարավորությունների նոր մեխանիզմների գործադրման ուղղությամբ: ՀՀ նախագահի նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: «Արդեն ներկայացրել ենք առաջարկներ, որոնք հիմնված են այս ընթացքում մեր տնտեսության թույլ կողմերը բացահայտելու և դրանք ուժեղացնելու վրա: Մենք նոր օրենսդրական և կիրառական գործիքներով պետք է հանդես գանք, որպեսզի ներդրումների պաշտպանությունն ավելի բարձր լինի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Մինասյանը:

Նախարարն ընդգծեց, որ այս պահին շատ մարդիկ կան, ովքեր ցանկանում են Հայաստանում ներդրումներ անել: «Նոր կառավարությունը պետք է կարողանա երկրին, մեր ժողովրդին շատ ավելի մեծ տնտեսական արդյունավետ համակարգ թողնել: Ներդրումներ կատարելու առումով ցանկություն հայտնողներ շատ կան,  միայն մնում է, որ մենք կարողանանք երաշխիքային նոր գործիքներ առաջարկել, որ դրանք վերածվեն իրական ներդրումների»,- ասաց նա:

Արծվիկ Մինասյանը մանրամասնեց, որ խոսքը քաղաքական ռիսկերից ապահովված լինելու մասին է` սկսած փոխարժեքի հնարավոր տատանումներից մինչև արտաքին միջամտությամբ հնարավոր ռիսկեր, որի արդյունքում ներդրողը կարող է կորուստներ ունենալ: Նա նշեց, որ Համաշխարհային բանկն էլ հանդես է եկել առաջարկով, որ պատրաստ է Հայաստանին օգնել արդյունավետ համակարգ ներդնելու հարցում:

Նրա գնահատմամբ` անհրաժեշտ են նաև օրենսդրական փոփոխություններ, որպեսզի ներդրողները համոզված լինեն, որ իրենք ունեն պաշտպանվելու հնարավորություն նաև վերպետական արբիտրաժային համակարգի միջոցով: Մինասյանն ընդգծեց, որ այս ամենը ծրագրային առաջարկներ են, որոնք կառավարությունը կքննարկի և կհայտնի միասնական դիրքորոշում:

Մինասյանը շեշտեց, որ վարչարարությունը բարելավելու, հովանավորչության դեպքերը բացահայտելու կարիք կա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]