Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կրթության և գիտության նախարարությունը փորձում է գործող օրենքի շրջանակներում մեղմել զորակոչից տարկետման տրամադրման չափանիշները

Կրթության և գիտության նախարարությունը փորձում է գործող օրենքի շրջանակներում 
մեղմել զորակոչից տարկետման տրամադրման չափանիշները

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԳՆ-ն ՊՆ-ի և ուսանողական խմբերի հետ համատեղ քննարկումների արդյունքում փորձում է գործող օրենքի շրջանակներում մեղմել ուսանողներին տարկետման տրամադրման չափանիշները:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ազատություն ռադիոկայան»-ի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Ասպիրանտուրա ընդունվողներին տարկետում հանձնելու չափանիշները դեռ քննարկման փուլում են: Նախորդ իշխանությունը փոխել էր տարկետում տրամադրման չափանիշները: Այդ որոշման մեջ դրված էին շատ խիստ սահմաններ, որոնց,հնարավոր է անգամ, որ չբավարարեին Հայաստանում գործող դասախոսներից, բուհերի աշխատակիցներից շատերը: Հիմա մենք փորձում ենք այդ չափանիշները ավելի մեղմել: Եվ դա անում ենք թե ՊՆ-ի և թե ուսանողների խմբերի հետ»,-ասաց Հարությունյանն ու հավելեց, որ անհրաժեշտ է հիմա փորձել գործող օրենքի սահմանում օպտիմալ որոշումներ գտնել:

Նախարարի կարծիքով` դա լավագույն որոշումը չի լինելու, քանի որ օրենքը թույլ չի տալիս: Սակայն փորձում են գտնել լավագույն լուծումը: «Հետագայում օրենքի լրիվ փոփոխությամբ կունենանք արդեն լավ կարգավորումներ»,-նշեց Հարությունյանն ու հավելեց, որ պետք է այնպես անեն, որ ոչ գիտությունը, ոչ էլ երկրի պաշտպանողականությունը չտուժեն: 

Դեռ նախորդ տարի ՀՀ Ազգային ժողովն ընդունել էր «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Տարկետման հիմքերի ցանկից հանվել էր ուսումը շարունակելու համար տարկետման իրավունքը , որը փոխարինվել է նպատակային ուսման համար տարկետման իրավունքով՝ ի դեմս բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող և պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կնքած այն անձանց, ովքեր ցանկություն կունենան ուսումնառության ընթացքում անցնել ռազմական պատրաստություն, իսկ ուսման ավարտից հետո պաշտպանության նախարարության հետ կկնքեն պայմանագրային սպայական ծառայության անցնելու պայմանագիր՝ երեք տարի ժամկետով պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]