Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իտալիայում շունը 1 մլն եվրոյի ժառանգություն Է ստացել իր տիրոջից. La Repubblica

Իտալիայում շունը 1 մլն եվրոյի ժառանգություն Է ստացել իր տիրոջից. La Repubblica

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միլանում Տոր մականվամբ շունը 1 մլն եվրոյի ժառանգություն Է ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է La Repubblica թերթը: Փողոցից վերցված շան տերը՝ Պասկուալե Ռիցոն, մահացել Է ապրիլի վերջին՝ 91 տարեկան հասակում:

Թերթը նշում Է, որ Պասկուալեն անմիջական ժառանգորդներ չուներ, ուստի ամբողջ ունեցվածքը, որը դատարանի կողմից գնահատվել Է 1 մլն եվրո, նա կտակել Է Տորին: Հրատարակության տվյալներով՝ Ռիցոն մոտավորապես 7 տարի առաջ իր տնից ոչ հեռու գտել Է շան քոթոթի եւ այդ ժամանակվանից չի բաժանվել նրանից: 2014 թվականին Տորը փրկել Է իր տիրոջ կյանքը, որը սրտի տագնապ Է ունեցել:

Երբ տղամարդն իրեն վատ Է զգացել, շունն սկսել Է այնքան ուժեղ հաչալ, որ գրավել Է հարեւանների ուշադրությունը, որոնք շտապ օգնություն են կանչել: Իր մահից ոչ շատ առաջ թոշակառուն դիմել Է փաստաբաններին եւ խնդրել շանը հանձնել երկու բնակարանները եւ բանկային երկու հաշիվները: Քանի որ Իտալիայում անկարելի Է կենդանուն նշանակել անմիջական ժառանգորդ, կտակակատար Է նշանակվել Ռիցոյի ընկերը, որն այժմ պետք Է հետեւի, որ հանգուցյալի վերջին ցանկությունը կատարվի հավուր պատշաճի, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]