Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բացահայտվել է Չարենցավանի բնակչուհու նկատմամբ կատարված հարձակումը. գողոնը հայտնաբերվել է

Բացահայտվել է Չարենցավանի բնակչուհու նկատմամբ կատարված հարձակումը. գողոնը հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու Չարենցավանի բնակչուհու նկատմամբ կատարված հարձակման հանգամանքները. 2 անձ ձերբակալվել է, որոնցից մեկը՝ անչափահաս։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախնական տվյալներով՝ 2018թ. մայիսի 19-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք ապօրինի մուտք են գործել Չարենցավան քաղաքի բնակարաններից մեկը և, բռնություն գործադրելով տանտիրոջ՝ Չարենցավանի բնակչուհու նկատմամբ, հափշտակել ոսկյա զարդեր, ապա՝ դիմել փախուստի:

Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Կոտայքի  մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում։ Ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան և ձեռնարկվել մեծածավալ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ Կինը ճանաչվել է տուժող:

Արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Չարենցավան քաղաքի երկու բնակիչ, որոնցից մեկը՝ անչափահաս՝ ծնված 2001թ.: Վերջիններս ձերբակալվել են և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:

 Նախնական քննությամբ պարզվել է, որ գողացված ոսկյա զարդերը վաճառվել են մեկ այլ անձի, սակայն դրանք հայտնաբերվել են և առգրավվել:

Նշանակվել է դատանյութագիտական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն: 

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]