Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սերժ Սարգսյանը մասնակցել է Գրետա Սարգսյանի հուղարկավորության արարողությունը

Սերժ Սարգսյանը մասնակցել է Գրետա Սարգսյանի հուղարկավորության 
արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Արարատ գյուղի Սբ Հակոբ եկեղեցում մայիսի 21-ին տեղի ունեցավ սպարապետ Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի հուղարկավորության արարողությունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուղարկավորությանը մասնակցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը,  Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ինչպես նաև Վազգեն Սարգսյանի մարտական ընկերները և հարազատները:

Նախկին պաշտոնյաներից հուղարկավորությանը մասնակցել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Գրետա մայրիկը հուղարկավորվեց Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանի բակում:

Գրետա Սարգսյանը մահացել է երկարատև հիվանդությունից հետո 81 տարեկան հասակում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]