Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Նոյեմբեր

Բյուրականի աստղադիտարանի տնօրենը նոր կառավարությունից գիտության նկատմամբ փոխված վերաբերմունք է ակնկալում


ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը նոր կառավարությունից մեծ սպասելիքներ ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում նա ընդգծեց, որ ակնկալում է, որպեսզի բյուջեից հատկացումները մի փոքր ավելանան, և վերաբերմունքը գիտության նկատմամբ փոխվի:

Միքայելյանն ընդգծեց՝ գիտնականին խոշոր չափերի ֆինանսավորում պետք չէ, բավական է մի փոքր խրախուսանք, և գիտնականը կարող է մեծ արտադրանք տալ:

Նրա խոսքով՝ երկիրը կարող է առաջընթաց ունենալ, եթե գիտությունը զարգացած է:

«Այս կառավարությունը, երևի, ավելի «առաջնահերթ» խնդիրներ ունի լուծելու, թեպետ դեռ հարց է՝ գիտության նկատմամբ վերաբերմունքը առաջնահե՞րթ խնդիրներից պիտի լինի, թե՞ պետք է սպասենք: Նույնիսկ, եթե վերցնենք, որ սոցիալական բազմաթիվ հարցեր կան, որոնք առաջնակարգ են, դրանք լուծելուց հետո անմիջապես պետք է հասկանալ, որ երկիրը կարող է առաջընթաց ունենալ գիտության զարգացման շնորհիվ»,- ասաց աստղադիտարանի տնօրենը:

Բանախոսի պնդմամբ՝ գիտությունն ամենալավ բիզնեսն է:

«Հենց բիզնեսում հնարավոր չէ շատ մեծ տոկոսով շահույթ ակնկալել, այսինքն՝ ներդրված գումարի դիմաց 20-30 տոկոսից ավելի շահույթ հնարավոր չէ ակնկալել, եթե, իհարկե, խաբեություն չկա»,- ասաց Միքայելյանը և իր համոզմունքը հայտնեց, որ այս ոլորտում սահմանափակում չկա, կարելի է որոշակի գումար ներդնել, և ինչ-որ մի հայտնագործություն կարող է հազարապատիկ անգամ ավելի շահույթ ապահովել:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ