Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Փորձագետը թունավորումներից խուսափելու համար կարևորեց սննդի ոլորտում պատկան մարմիների վերահսկողության ուժեղացումը

Փորձագետը թունավորումներից խուսափելու համար կարևորեց սննդի ոլորտում 
պատկան մարմիների վերահսկողության ուժեղացումը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սննդի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունները պետք է ունենան նորմալ շենքային պայմաններ և պահպանեն սանիտարական նորմերը: Այս դեպքում միայն թունավորման դեպքերից հնարավոր կլինի հնարավորինս զերծ մնալ թունավորման դեպքերից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայիսի 21-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի փոխնախագահ Ռուբեն Հայթայանը:

 Նրա խոսքով` Հայաստանում սննդամթերքի արտադրության, սպառման նորմատիվ և իրավական դաշտը բավականին լավն է և առաջատարներից է ԱՊՀ-ում, և այստեղ խնդիրն այն է` արդյոք հաշվի առնո՞ւմ են այս օրենքների պահանջները, թե ոչ:

«Օրենքները հսկելու համար բազմաթիվ կազմակերպություններ կան՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կից շուկայի վերահսկողության և սպառողների շահերի պաշտպանության կազմակերպությունը և այլն: Այս կազմակերպությունները պետք է ամենօրյա հսկողություն իրականացնեն ոլորտում»,- ընդգծեց Հայթայանը:
Ըստ Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի փոխնախագահի` արտադրության համար ձեռներեցը պետք է ունենա համապատասխան շենքային տարածք, ոչ թե տնային պայմաններում արտադրություն իրականացնի:
Հայթայանի խոսքով` երկրորդ կարևոր խնդիրը աշխատակիցների անձնական հիգիենայի ապահովումն է։

«Սննդի արտադրության աշխատող անձնակազմը պետք է 6 ամիսը մեկ ստուգում անցնի։ Իսկ այլ քաղաքացիների մուտքն ու ելքն արտադրության տարածք ընդհանրապես պետք է արգելվի:
Այս երկու կարևոր հանգամանքները՝ սանիտարական և շենքային պայմաններն այն գործոններն են, որոնց շնորհիվ 70-80 տոկոս զերծ կպահի թունավորման դեպքերից»,- ասաց  նա։

Փորձագետը ոչ պակաս կարևոր խնդիր է համարում նաև հումքի ձեռքբերման հետ կապված խնդիրները:

«Պետք է իմանալ, օրինակ` հավի միսը որտեղի՞ց են ձեռք բերել, սերտիֆիկատ ունե՞ն, թե ոչ։ Բազմիցս ասել ենք, որ իրացման բոլոր կետերում ապրանքը պետք է ունենա համապատասխանության սերտիֆիկատ»,- ասաց Հայթայանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]