Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պարագվայն իր դեսպանատունը Երուսաղեմ Է տեղափոխել ԱՄՆ-ից եւ Գվատեմալայից հետո

Պարագվայն իր դեսպանատունը Երուսաղեմ Է տեղափոխել ԱՄՆ-ից եւ Գվատեմալայից հետո

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարագվայը երրորդ երկիրն Է դարձել, որն Իսրայելում իր դեսպանատունը Երուսաղեմ Է տեղափոխել, չնայած քաղաքի չկարգավորված կարգավիճակին: Լատինամերիկյան պետությունը հետեւել Է ԱՄՆ-ի եւ Գվատեմալայի օրինակին, որոնք իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները բացել Էին անցած շաբաթ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բացման արարողությանը մասնակցել են Պարագվայի նախագահ Օրասիո Կորտեսը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն:

Դեսպանությունը, որն ավելի վաղ գտնվում Էր Թել Ավիվի մերձակա Գերցլիի-Պիտուախ քաղաքում, տեղավորվել Է Երուսաղեմի «Մալխա» տեխնոպարկում՝ գվատեմալացիների հարեւանությամբ: Մնացած երկրներն իրենց դեսպանություններն առայժմ Թել Ավիվում եւ դրա արվարձաններում են պահում Երուսաղեմի կարգավիճակի կարգավորված չլինելու պատճառով, որի արեւելյան շրջաններին եւ պատմական կենտրոնին հավակնում են պաղեստինցիները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` Reuters

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]