Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ազդարարման համակարգի վերաբերյալ հանրային իրազեկման արշավը շարունակվում է

Ազդարարման համակարգի վերաբերյալ հանրային իրազեկման արշավը շարունակվում է

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականություն սերմանելու, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման մակարդակը բարձրացնելու նպատակով Հայաստանի ողջ տարածքում շարունակվում է ՀՀ արդարադատության նախարարության և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության համատեղ ջանքերով իրականացվող ազդարարման համակարգի վերաբերյալ հանրային իրազեկման արշավը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանրային իրազեկման արշավի նպատակն է բարձրացնել քաղաքացիների իրազեկվածությունը «Ազդարարման մասին» ՀՀ օրենքի, դրանով կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ հայտնող անձանց համար նախատեսված երաշխիքների, անանուն ազդարարման հնարավորության մասին: Իրազեկման արշավի շրջանակներում Հանրապետության միջպետական ճանապարհներին և Երևան քաղաքում փակցվել են ազդարարումը խրախուսող պաստառներ:

Միաժամանակ, ազդարարման նկատմամբ դրական վերաբերմունք սերմանելու  նպատակով նկարահանվել են հոլովակներ՝ հայտնի անձանց և ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ: Վերջիններս ցուցադրվում են հանրապետական ծածկույթ ունեցող հեռուստաալիքներով:

Դրանց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]