Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գևորգ Գորգիսյանը մեկնաբանել է կուտակային համակարգի վերաբերյալ Մանե Թանդիլյանի հայտարարությունը

Գևորգ Գորգիսյանը մեկնաբանել է կուտակային համակարգի վերաբերյալ Մանե 
Թանդիլյանի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը վստահեցնում է, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի մոտ կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ մոտեցումների փոփոխություն չի եղել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Գևորգ Գորգիսյանն ընդգծեց, որ իրենք կուտակային համակարգի դեմ շարժման ժամանակ հայտարարել են, որ այդ մոդելը շատ լավն է, աշխարհում կիրառություն ունի, սակայն Հայաստանում ներդրվող տարբերակն աբսուրդ է: «Մենք Հայաստանում ներդրվող մոդելի դեմ էինք պայքարում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նա:

Նա ընդգծեց, որ իրենք պահանջում էին, որ կուտակայինը լինի կամավոր, և տիկին Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը դրա մասին է: Հարցին` կուտակայինը կկասեցվի՞ հուլիսի մեկից, թե ոչ, նա պատասխանեց. «Տիկին Թանդիլյանն այդ մասին հայտարարություն արել է: Նրա արած ոչ մի հայտարարություն մինչ այդ արված հայտարարություններին և գործունեությանը չի հակասում»:

Գորգիսյանը հավելեց, որ ժամանակին իրենք աշխատել են դրա կասեցման համար, բայց հիմա այլ իրավիճակ է, և որ նախարարի հետ կքննարկեն, դեռևս պրոցես չի սկսել: Ի պատասխան հարցին, թե ամեն ինչ արվելո՞ւ է, որ  պարտադիր բաղադրիչը չլինի, նա ասաց. «Այո, բայց պետք է այնպես անենք, որ երկիրը դրանից չտուժի, որովհետև կան ֆոնդերի հետ ձեռք բերված պայմանավորվածություններ: Հիմա իրավիճակ է փոխվել. Հայաստանի քաղաքացիները վստահում են կառավարությանը և նաև վստահում են, որ կառավարությունը կվերահսկի, որպեսզի գումարները չկորեն»,- ասաց նա:

Իսկ ինքը համաձա՞յն է, արդյոք, որ մեծ հիասթափություն կլինի, եթե հուլիսի մեկից այդ պարտադիր բաղադրիչը դուրս չգա: Գևորգ Գորգիսյանն այս հարցին պատասխանեց. «Ես վստահ եմ, որ տիկին Թանդիլյանի որոշումը լինելու է հիմնավորված: Մենք որևէ քննարկում այդ թեմայով չենք հասցրել ունենալ: Ոլորտը, որը վստահվել է տիկին Թանդիլյանին, լի է խնդիրներով: Նախարարի հայտարարությունից կարելի է եզրահանգում անել, որ սկզբունքները պահպանվելու են»:

2014-ից Հայաստանում ներդրվել է կուտակային կենսաթոշակային համակարգը: ՀՀ կառավարության և «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ միջև կնքված պայմանագրի համաձայն Դեպոզիտարիան իրականացնում է պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների ռեեստրի վարումը: Օրենքով սահմանված կարգով կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների պահառության գործառույթը նույնպես վերապահված է Դեպոզիտարիային: Կուտակային կենսաթոշակային ֆոնդի միջոցները ներկայումս կառավարվում  են «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ մենեջմենթ» ՓԲԸ և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների կողմից, որոնցից յուրաքանչյուրն առաջարկում է երեքական ֆոնդ՝ Կայուն եկամտային(FIX), Պահպանողական(CON) և Հավասարակշռված(BAL):

2018 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]