Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կիպրոսը ցանկանում է տեսնել ուժեղ Հայաստան. Կիպրոսի խորհրդարանի խոսնակը՝ Հայաստանի ներքաղաքական զարգացումների մասին

Կիպրոսը ցանկանում է տեսնել ուժեղ Հայաստան. Կիպրոսի խորհրդարանի խոսնակը՝ 
Հայաստանի ներքաղաքական զարգացումների մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը և նոր իշխանությունների հետ համագործակցության վերաբերյալ հարցին:

Ազգային ժողովում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Կիպրոսի խորհրդարանի խոսնակը, անդրադառնալով Հայաստանում վերջին ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ հարցին, ընդգծեց, որ Կիպրոսի համար Հայաստանը մեկն է: «Մենք Հայաստանի հետ համագործակցության այլ մոտեցումներ ունենք: Այս հարցում մենք կուսակցական մոտեցումներ չունենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նա:

Նա հավելեց, որ ցանկանում են տեսնել ուժեղ Հայաստան, որի հիմքում կլինի Հայաստանի հարուստ պատմությունը, քաղաքակրթությունը և մշակույթը:

Մարտի 31-ին այն ժամանակ ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը սկսեց իր «Քայլ արա» ակցիան Գյումրու Վարդանանց հրապարակից: Ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորած քայլարշավը հասավ Երևան, նրանք փակեցին Ֆրանսիայի հրապարակն ու գիշերեցին այնտեղ: Հաջորդ օրերին շարունակվեցին քայլերթերը Երևանում: Ապրիլի 17-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց առանց բռնության, բաց ձեռքերով «թավշյա հեղափոխության» մեկնարկի մասին: Սկսվեցին զանգվածային անհնազանդության գործողությունները Երևանի տարբեր հատվածներում: Ապրիլի 23-ին հրաժարական տվեց ապրիլի 17-ին Ազգային ժողովի կողմից վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանը:

Մայիսի 1-ին Ազգային ժողովում անցկացվեց ՀՀ վարչապետի ընտրություն, «Ելք» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու էր առաջադրվեց Նիկոլ Փաշինյանը: Խորհրդարանը, սակայն, ձախողեց վարչապետի ընտրությունը՝ 56 դեմ և 45 կողմ քվեարկությամբ: Նիկոլ Փաշինյանը մայիսի 2-ը հայտարարեց «տոտալ գործադուլի» օր, փակվեցին մայրաքաղաքի մի շարք մեծ ու փոքր փողոցները, Երևան եկող մայրուղիները, այդ թվում՝ օդանավակայանի խաչմերուկը:

Նույն օրը ՀՀԿ-ն հայտարարեց, որ մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրություններին կպաշտպանի պատգամավորների մեկ երրորդի (35 պատգամավոր) կողմից առաջադրված թեկնածուին: ՀՀ վարչապետի ընտրության երկրորդ փուլը տեղի ունեցավ մայիսի 8-ին Ազգային ժողովի հատուկ նիստում: Փաշինյանը ՀՀ վարչապետ ընտրվեց 59 կողմ, 42 դեմ ձայներով: ՀՀ նոր կառավարությունը ամբողջովին կազմավորվեց մայիսի 12-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]