1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՀ ոստիկանապետը նոր նշանակումներ է արել

ՀՀ ոստիկանապետը նոր նշանակումներ է արել

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում նշանակումներ են արվել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Ոստիկանության լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը

«Ոստիկանության գնդապետ Գրիգոր Գրիգորյանն ազատվել է Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ: Տավուշի մարզային վարչության պետ է նշանակվել նախկինում Ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ փոխգնդապետ Վահե Ղազարյանը»,- նշեց Ջանոյանը:

Նրա խոսքով՝ Օսիպյանի հրամաններից մեկով էլ Երևանի փոխոստիկանապետ է նշանակվել Էդգար Պետրոսյանը: Նա մինչ այդ զբաղեցրել է ոստիկանության Կենտրոնի բաժնի ծառայության գծով տեղակալի պաշտոնը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]