Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թեհրանը ԵՄ-ի հետ բանակցություններ կվարի միայն միջուկային գործարքի շուրջ. Իրանի ԱԳՆ

Թեհրանը ԵՄ-ի հետ բանակցություններ կվարի միայն միջուկային գործարքի շուրջ. Իրանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրան Ղասեմին հերքել Է այն լուրերը, թե Թեհրանն ընդլայնելու Է Եվրամիության հետ բանակցային օրակարգը եւ միջուկային գործարքից զատ խոսելու Է այլ բաների մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին մայիսի 21-ին հայտնել Է Tasnim գործակալությունը:

«Միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո դրա շուրջ հանձնաժողովի առաջին նիստի նախանշված օրակարգին համապատասխան, որն Իրանի նախաձեռնությամբ գումարվելու Է առաջիկա օրերին, այլ երկրների հետ Իսլամական Հանրապետության բանակցությունների միակ թեման կլինի միջուկային գործարքը»,-հայտարարել Է Ղասեմին:

ԱԳ նախարարության ներկայացուցիչն այս կերպ Է արձագանքել արեւմտյան ԶԼՄ-ներում տեղ գտած մի շարք հրապարակումներին, որոնք, հղում անելով անանուն դիվանագիտական աղբյուրների, հայտնել են, որ ԵՄ-ն Թեհրանին նախաձեռնությունների փաթեթ Է առաջարկել ընդլայնված նոր համաձայնագրի դիմաց: «Այդ հաղորդագրությունների նպատակը Իրանի դեմ զրպարտչական արշավ սկսելն Է եւ Թեհրանի ու միջուկային գործարքի մնացած անդամների միջեւ ընթացիկ բանակցությունները վիժեցնելը»,-հավելել Է Ղասեմին: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը մայիսի 20-ին հանդիպում Է ունեցել Էներգետիկայի եւ կլիմայական փոփոխությունների հարցերով եվրահանձնակատար Միգել Արիաս Կանիետեի հետ: Եվրոպացի պաշտոնյան ընդգծել Է, որ գործարքից Վաշինգտոնի հրաժարվելը «խնդիրներ Է ստեղծել Եվրոպայի համար», եւ «Եվրամիության ուղերձը միտված Է Իրանի հետ համագործակցության շարունակմանը համաձայնագրի պահպանման ու պաշտպանության նպատակով»:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել Է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Վաշինգտոնի դուրս գալու մասին, գործարք, որը սահմանափակում Է Թեհրանի միջուկային մշակումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների եւ ԱՄՆ-ի ու Եվրամիության կողմից միակողմանի սահմանափակիչ միջոցների չեղարկման դիմաց: Թրամփը խոստացել Է ոչ միայն վերականգնել հին պատժամիջոցները, այլեւ սահմանել նորերը: Միաժամանակ նա պնդում Է, որ ԱՄՆ-ը պատրաստ Է նոր համաձայնագիր կնքել Իրանի հետ: Մինչդեռ Վաշինգտոնը փաստորեն անիրագործելի պայմաններ Է առաջադրել Թեհրանին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]