1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վարույթ է ընդունվել ՔԿՀ պաշտոնատար անձի կողմից թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի փաստով հարուցված քրգործը

Վարույթ է ընդունվել ՔԿՀ պաշտոնատար անձի կողմից թմրամիջոցի ապօրինի իրացման 
փորձի փաստով հարուցված քրգործը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ ընդունված քրեական գործի նյութերի համաձայն` 2018թ.-ի մայիսի 3-ին՝ ժամը 08:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի հսկիչ անցագրային կետում նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ Ա. Հ.-ի անձնական խուզարկությամբ, նրա մոտ գտնվող բջջային հեռախոսի մարտկոցի լիցքավորման սարքի միջից հայտնաբերվել է խոշոր չափերով` ընդհանուր 1,68 գրամ քաշով «Հաշիշ» տեսակի թմրամիջոց:  Ա. Հ.-ն այն փորձել է ապօրինի իրացնել ՀՀ ԱՆ «Վանաձոր»  ՔԿՀ-ում, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ թմրամիջոցը նույն հիմնարկի աշխատակիցների կողմից հայտնաբերվել և առգրավվել է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:

 Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձի կողմից կատարված` կալանավայրում խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի իրացման փորձ կատարելու առերևույթ հանցագործության հատկանիշներ, նշված քրեական գործը քննչական ենթակայության կարգով 18.05.2018թ.-ին ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը կատարելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]