Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Հայ պատգամավոր Սելինա Դողանը չի լինի Թուրքիայի հաջորդ գումարման խորհրդարանում

 Հայ պատգամավոր Սելինա Դողանը չի լինի Թուրքիայի հաջորդ գումարման 
խորհրդարանում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության հայ պատգամավոր Սելինա Դողանը չի լինի հաջորդ գումարման խորհրդարանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քեմալական կուսակցությունը մայիսի 20-ին հստակեցրել է խորհրդարանական ընտրություններում առաջադրվելիք պատգամավորների ցուցակը:

Մամուլում տեղ գտած ցուցակում բացակայում է պոլսահայ իրավաբան Սելինա Դողանի անունը: 2015 թվականի նոյեմբերի խորհրդարանական ընտրություններում նա առաջադրվել էր Ստամբուլի երկրորդ ընտրատեղամասում: Ընդ որում, Դողանն իր կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին տեղում էր:

Հունիսի 24-ի ընտրությունների հրապարակված ցուցակում Ստամբուլի երկրորդ ընտրատեղամասի թեկնածուների ցուցակի առաջին տեղը զբաղեցնում է Էնիս Բերբերօղլուն: Դողանն ընդգրկված չէ մյուս ընտրատեղամասերում ևս:

Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը պետք է ամենաուշը մայիսի 21-ին բարձրագույն ընտրական խորհրդին ներկայացնեն իրենց թեկնածուների ցուցակները:

Թուրքիայում հունիսի 24-ին տեղի կունենան արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ: Ընտրություններից հետո երկրում կառավարման խորհրդարանական համակարգից անցում կկատարվի նախագահական համակարգի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]