Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Դեկտեմբեր

Երկու ալպինիստ Է զոհվել Էվերեստը նվաճելու փորձ անելիս

Երկու ալպինիստ Է զոհվել Էվերեստը նվաճելու փորձ անելիս

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օտարերկրացի երկու ալպինիստ Է զոհվել Նեպալում Էվերեստ լեռան գագաթը բարձրանալու փորձ անելիս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Himalayan Times տեղական թերթը:

Բազային ճամբարի ներկայացուցիչը հայտնել Է, որ զոհվածները Ճապոնիայից 36-ամյա ալպինիստ Նոբուկաձու Կուրիկին Է եւ 63-ամյա մակեդոնացի Գեորգի Պետկովը: Նրանց մարմինները հայտնաբերվել են նախապատրաստական կայաններում:

Մակեդոնացի ալպինիստը մահացել Է սրտի տագնապից. նրա ճոպանացի գործընկերոջ մահվան պատճառները ճշտվում են: Կուրիկին մի քանի անգամ փորձել Է նվաճել աշխարհի ամենաբարձր լեռը, բայց հաջողության չի հասել: 2012 թվականին վճռական գրոհի փորձ անելիս նա ցրտահարության հետեւանքով կորցրել Է մատներից ինը, նշում Է թերթը:

Էվերեստ լեռը գտնվում Է Հիմալայներում եւ երկրի ամենաբարձր գագաթն Է: Ծովի մակերեւույթի նկատմամբ դրա բարձրությունը կազմում Է 8 հազար 848 մետր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ