Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պրոբացիայի շահառուները մասնակցել են «Առողջ ապրելակերպ» թեմայով դասընթացի

Պրոբացիայի շահառուները մասնակցել են «Առողջ ապրելակերպ» թեմայով դասընթացի

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍՊրոբացիայի շահառուներին մայիսի 18-ին հավաստագրեր են հանձնվել «Առողջ ապրելակերպ» դասընթացի  1-ին փուլն ավարտելու կապակցությամբ: Դասընթացն իրականացվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2018 թվականի հունվարի 22-ի հրամանի համաձայն՝  «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի  կողմից:

Պրոբացիայի շահառուներին ավարտական հավաստագրերը հանձնել են ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության պետ Արսեն Նավասարդյանը և  «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի  փոխտնօրեն  Գայանե Հովակիմյանը:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Եռամսյա ուսուցման ընթացքում շահառուները ծանոթացել են հիվանդությունների ժամանակ կանխարգելիչ միջոցառումների, հիգիենայի, վնասակար սովորությունների, ռացիոնալ սնուցման սկզբունքների վերաբերյալ տեղեկատվությանը:

Նշենք, որ Նախարարի հրամանով հաստատված «Դեկորատիվ կիրառական արվեստ», «Առողջ ապրելակերպ», «Համակարգչային հմտություններ» դասընթացները մեկնարկել են  փետրվարի 1-ից  և ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայությունում եռամսյա ծրագրով անցկացվելու են ամբողջ տարվա ընթացքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]