Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախաձեռնող խումբն առաջին ժողովն է գումարել

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախաձեռնող խումբն 
առաջին ժողովն է գումարել

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը հայտարարել է մայիսի 20-ին ՀԿ հիման վրա «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախաձեռնող խմբի առաջին ժողովը գումարելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հունիսի 23-ին Հայաստանի Հանրապետության Կառավարության նիստերի դահլիճում կկայանա «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը: Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ:

«Քրիստոնյա Հայե՛ր

Հաշվի առնելով 2018 թվականի ապրիլի 23-ից Հայաստանի Հանրապետությունում սկսված քաղաքական նոր ժամանակաշրջանը, այն է՝ ներկա և եկող սերունդների համար մեծ և հզոր քրիստոնյա Հայաստան կառուցելու հազարամյակը, սույն  թվականի մայիսի 10-ին Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնից իմ հրաժարականը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունից իմ դուրս գալն ու «Հայոց Արծիվների» բոլոր` 301 մասնաճյուղերի ղեկավարների վերլուծությունների, առաջարկների և Կազմակերպության 45.117 անդամների ցանկության արդյունքում «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցություն ստեղծելու որոշումը` տեղեկացնում եմ Ձեզ, որ «Հայոց Արծիվների» Խորհրդի 125 անդամները հետայսու «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադրման նախաձեռնողներն ենովքեր մայիսի 20-ին «Արծվատանը» անցկացրին «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախաձեռնող խմբի 1-ին ժողովը` նպատակամիտված սույն թվականի հունիսի 23-ին Հայաստանի Հանրապետության Կառավարության նիստերի դահլիճում կայանալիք «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիր Համագումարի կազմակերպչական աշխատանքներին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]