1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սամվել Բաբայանի աջակիցները բողոքի ակցիա են սկսել ՀՀ վճռաբեկ դատարանի մոտ

Սամվել Բաբայանի աջակիցները բողոքի ակցիա են սկսել ՀՀ վճռաբեկ դատարանի մոտ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ վճռաբեկ դատարանի շենքի դիմաց մայիսի 21-ին մեկնարկեց բողոքի ակցիա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ակտիվիստները պահանջում են հնարավորինս սեղմ ժամկետում ընդունել վարույթ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի գործով բողոքը:

Նրանք իրենց բողոքի ակցիան սկսել էին դեռ մայիսի 18-ին ՀՀ գլխավոր դատախազության մոտ, այնուհետև նրանք երթով շարժվել էին դեպի ՀՀ վճռաբեկ դատարանի շենք:

Ակտիվիստների հետ հանդիպել էր ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը և նշել, որ հստակ ժամկետ չեն կարող սահմանել, որովհետև դա կախված է գործի բարդությունից: Նրա խոսքով` սույն գործով բողոքը մուտքագրվել էր ապրիլի 17-ին և եռամսյա ժամկետում որոշում պետք է կայացվի:

Ակտիվիստները հայտարարեցին, որ յուրաքանչյուր աշխատանքային օր գալու են և տեղեկանան, թե գործը ինչ փուլում է:

Սամվել Բաբայանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-235-րդ  հոդվածի 2-րդ մասով ու 190-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել  6 տարվա ազատազրկման:

Նրան մեղադրանք էր առաջադրվել  այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց`  նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: 

Բաբայանի գործով փաստաբան Ավետիս Քալաշյանը ապրիլի 26-ին դիմել էր ՀՀ վճռաբեկ դատարան: Փաստաբանը բողոքարկում է Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների նստավայրի դատարանի դատավճիռը Սամվել Բաբայանին 6 տարվա ազատազրկման դատապարտելու մասին, որը ՀՀ վերաքննիչ դատարանը թողել էր անփոփոխ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]