Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Չես կարող հաղթել, մտի՛ր նրանց շարքերը». Քլինթոնը ռուսական գլխարկ Էր բերել ուսանողների հետ հանդիպմանը

«Չես կարող հաղթել, մտի՛ր նրանց շարքերը». Քլինթոնը ռուսական գլխարկ Էր բերել ուսանողների հետ հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը Եյլի համալսարանի ուսանողների առջեւ ելույթի ժամանակ ականջակալներով գլխարկ Է հանել ու փորձել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Hill-ը:

«Ռուսական գլխարկ: Եթե չես կարող նրանց հաղթել, մտի՛ր նրանց շարքերը»,- մեկնաբանել Է իր ժեստը Քլինթոնը: Նշվում Է, որ նա ճառ Է արտասանել համալսարանի ավարտական միջոցառմանը, որի ժամանակ ավանդաբար ընդունված Է արտասովոր գլխարկներ ծածկելը:

Ելույթի ընթացքում Քլինթոնը խոստովանել Է, որ դեռ վերլուծում Է 2016 թվականի նախագահական արշավում իր կրած պարտությունը:

«Ես դեռ ափսոսում եմ այն սխալների համար, որոնք ես թույլ տվեցի: Այնուամենայնիվ, տակավին կարծում եմ, որ այն բանի ըմբռնումը, ինչ տեղի ունեցավ այդ տարօրինակ եւ վայրենի ընտրություններում, կօգնի մեզ ապագայում պաշտպանել մեր ժողովրդավարությունը»,- ասել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]