Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

110-ից ավելի պաղեստինցիներ են զոհվել Գազայում հակաիսրայելական ելույթների սկսվելուց ի վեր

110-ից ավելի պաղեստինցիներ են զոհվել Գազայում հակաիսրայելական ելույթների սկսվելուց ի վեր

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 110-ից ավելի պաղեստինցիներ են զոհվել Գազայի հատվածում Իսրայելի զինվորականների ու ոստիկանության հետ բախումների հետեւանքով: Այս տվյալները, ինչպես հայտնել Է Al Youm As Sabia թերթը, մայիսի 20-ին հրապարակել Է Պաղեստինի առողջապահության նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մարտի 30-ից մինչ այժմ սահմանամեձ շրջաններում տեղի ունեցած ընդհարումների հետեւանքով, առավելապես Գազայի հատվածի արեւելքում, զոհվել Է 112 պաղեստինցի»,- նշվում Է նախարարության հայտարարության մեջ: Բացի այդ, գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ 13 հազար 190 արաբներ տարբեր աստիճանի ծանրության վերքեր են ստացել կամ թունավորվել են գազից, որն իսրայելական ոստիկանությունն օգտագործում Է ցուցարարներին ցրելու համար:

Նախարարությունը ճշտել Է, որ զոհվածների թվում 13-ը երեխաներ են եւ 18-ը չլրացած պատանիներ, վերքեր ստացածներից մոտավորապես 2 հազարը դեռահասներ են, վիրավորվել Է նաեւ ավելի քան հազար կին: Ցույցերի՝ վերքեր ստացած ավելի քան 300 մասնակիցներ մինչ օրս ծանր վիճակում են: Մայիսի 15-ին Գազայի հատվածի հետ Իսրայելի սահմանին կատաղի ընդարումներ են տեղի ունեցել պաղեստինցի բնակչության եւ իսրայելացի զինվորականների միջեւ, ինչի առիթ Է դարձել նույն օրն Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանատան պաշտոնական տեղափոխումը Երուսաղեմ: Վերջին տվյալներով՝ ընդհարումների ընթացքում զոհվել Է 60-ից ավելի պաղեստինցի, վիրավորվել են ավելի քան 2,8 հազար բնակիչներ: Գազայի եւ Իսրայելի սահմանին բողոքի ակցիաները շարունակվում են մարտ ամսվա վերջից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]