Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում ավտոմոբիլի վարորդը խոյահարել Է ռեստորանի շենքը

ԱՄՆ-ում ավտոմոբիլի վարորդը խոյահարել Է ռեստորանի շենքը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի նահանգում ավտոմոբիլի վարորդը զարկվել Է ռեստորանի շենքին, երկու մարդ զոհվել Է, եւս առնվազն երկու հոգի վնասվածքներ Է ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Gaston Gazette հրատարակությունը:

Ինչպես հայտնել են ոստիկանությունում, միջադեպը տեղի Է ունեցել մայիսի 20-ին Բեսեմեր Սիթի ոչ մեծ քաղաքի ռեստորաններից մեկում տեղական ժամանակով 12:00-ին (Երեւանի ժամանակով 20:00-ին): Ականատեսների տեղեկատվությամբ՝ տեղացի մի ընտանիք մտել Է ռեստորան ճաշելու, որոշ ժամանակ անց ընտանիքի հայրը վեր Է կացել, դուրս եկել ռեստորանից, նստել ավտոմեքենան եւ մխրճվել ռետորանի շենքի մեջ, գրում Է հրատարակությունը:

Նշվում Է, որ միջադեպի հետեւանքով զոհվել Է կասկածյալի դուստրը եւ ընտանիքի եւս մեկ անդամ: Պատահարի պատճառները ճշտվում են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]