Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԵՄ-ն հատուցելու Է Եվրոպայի՝ ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներից տուժած ընկերությունների վնասները. The Hill

ԵՄ-ն հատուցելու Է Եվրոպայի՝ ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներից տուժած ընկերությունների վնասները. The Hill

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը քննարկում Է այն երկրներին օգնություն ցույց տալու հարցը, որոնք կտուժեն Իրանի հետ իր համագործակցության պատճառով ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 20-ին հայտնել Է The Hill-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Բրյունո Լը Մերին:

«Թույլ կտա՞նք արդյոք ԱՄՆ-ին լինել ամբողջ աշխարհի տնտեսական ոստիկանը: Պաստասխանն Է՝ ոչ»,- հայտարարել Է Լը Մերը: Նրա խոսքով՝ 1996 թվականի համաձայնագիրը Եվրամիությանը թույլ կտա ստանձնել այն բոլոր ծախսերը, որոնք ընկնում են Եվրոպայի՝ ամերիկյան պատժամիջոցների ներքո հայտնված ընկերությունների վրա: Այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները հայտարարեց իրանական միջուկային գործարքից դուրս գալու եւ Թեհրանի դեմ պատժամիջոցների վերականգնման մասին, Վաշինգտոնը նախազգուշացրեց, որ կարող են լինել նոր սահմանափակիչ միջոցներ, որոնք կվերաբերեն Եվրոպայի՝ Իրանի հետ համագործակցող ընկերություններին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]