Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Լիդիան Արմենիա»-ն վերականգնել է Գնդեվազի ջրամատակարարումը

«Լիդիան Արմենիա»-ն վերականգնել է Գնդեվազի ջրամատակարարումը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամուլսարում  շինարարական աշխատանքների ժամանակ մայիսի 18-ի երեկոյան վնասվել է Գնդեվազ համայնքը սնուցող ջրագծերից մեկը՝ շինարարական 7-րդ հարթակի ստորին հատվածում, ինչի հետևանքով համայնքին մատակարարվող ջրին հող էր խառնվել։ Վնասված ջրագծով ջրամատակարարումը դադարեցվել էր։ «Լիդիան Արմենիա» ընկերությունը ջրագիծն արդեն վերանորոգել է, և վթարի հետևանքները վերացված են, իսկ ջրամատակարարումը վերականգնված է։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Լիդիան Արմենիա»-ից, ընկերությունը ներկայումս իրականացնում է ոռոգման ջրամբարի մաքրման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել մայիսի 20-ին։Այդ ընթացքում ընկերությունը Գնդեվազ համայնքի բնակիչներին ապահովել էր խմելու ջրով։

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայցում է համայնքի բնակիչների ներողամտությունը։

«Տեղեկացնենք, որ «Լիդիան Արմենիան» ճանապարհների և որոշ ենթակառույցների շինարարական աշխատանքների իրականցման համար ներգրավել է հայաստանյան մոտ մեկ տասնյակ մասնագիտացված կապալառուներ։ Արդեն մոտ երկու տարի տևող լայնածավալ շինարարական աշխատանքների ընթացքում ջրագիծը վնասվում է երրորդ անգամ։ Շինարարական աշխատանքների ժամանակ կապալառու ընկերության կողմից նման դեպքերը դժվար է ամբողջությամբ բացառել, այդուհանդերձ, «Լիդիան Արմենիայի» համար անընդունելի է այդպիսի թերացումը։ Ընկերությունը պատրաստվում է դիմել համապատասխան լիազորված մարմիններին՝ տեղի ունեցածի լիարժեք քննություն իրականացնելու համար։ 

«Լիդիան Արմենիան» կապալառու ընկերությունների է ներգրավել միայն շինարարական աշխատանքներում, իսկ հանքարդյունաբերական գործունեությունը «Լիդիան Արմենիան» իրականացնելու է բացառապես սեփական մասնագետների միջոցով»,- նշված է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]