Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մենք Թումանյանի, Կոմիտասի, Չարենցի ողբերգությունը կթարգմանենք որպես երջանկություն՝ այսօրվա եւ վաղվա սերունդներին ի պահ. Նիկոլ Փաշինյան

Մենք Թումանյանի, Կոմիտասի, Չարենցի ողբերգությունը կթարգմանենք որպես 
երջանկություն՝ այսօրվա եւ վաղվա սերունդներին ի պահ. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թանգարանային գիշերվա շրջանակներում կատարած այցելություններն ամփոփել է «Ֆեյսբուքի» իր էջի գրառման մեջ։

«Թանգարանային այս երեկո՝ կանգնած Թումանյանի, Կոմիտասի, Չարենցի մասունքների առաջ, մտքումս կրկնում էի անընդհատ. մենք մեր հայացքը չենք թաքցնի ձեզանից, մենք լիարժեք կապրենք ձեր անավարտ կյանքը եւ ձեր ողբերգությունը կթարգմանենք որպես երջանկություն՝ այսօրվա եւ վաղվա սերունդներին ի պահ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրառել է Նիկոլ Փաշինյանը:

Մեկ այլ գրառման մեջ ընտանեկան  ինքնալուսնկար  տեղադրելով՝ ՀՀ վարչապետը նշել է. «Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում ենք։

Անպայման այցելեք, շատ հետաքրքիր է. Զորավոր եկեղեցու բակում»։

 

Լուսանկարը՝ «Ֆեյսբուք»-ում Նիկոլ Փաշինյանի անձնական էջից։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]