Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ ԱԺ նախագահ Բաբլոյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել է հայ մեծ բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանին

ՀՀ ԱԺ նախագահ Բաբլոյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել է հայ մեծ բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ծննդյան 85-րդ տարեդարձի առթիվ շնորհավորել է հայ մեծ բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, շնորհավորագրում նշված է. «Մեծարգո տիկին Մանուկյան,

ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-րդ տարեդարձի առթիվ:

Մեծ է Ձեր ավանդը Սփյուռքում կրթական ու մշակութային կառույցների ստեղծման եւ հայապահպանության գործում: Միաժամանակ, Ձեր գործունեությունը միշտ միտված է եղել մայր հայրենիքի հզորացմանը: Հատկապես Հայկական բարեգործական ընդհանուր միությունը ղեկավարելիս Դուք հսկայական աջակցություն ցուցաբերեցիք Սպիտակի երկրաշարժի ու Արցախյան պատերազմի վերքերի բուժմանը, նորանկախ Հայաստանում բազմաթիվ նախաձեռնությունների իրականացմանը:

Դուք փայլուն կերպով շարունակեցիք Ձեր հոր` Հայաստանի ազգային հերոս, մեծ բարերար Ալեք Մանուկյանի ծրագրերը, որոնք կյանքի եք կոչում նաեւ այսօր: Դստեր, ազգային ու հասարակական գործչի Ձեր կերպարը պիտի օրինակ լինի աճող սերնդի համար:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն եւ ամենայն բարիք»

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]