Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Շիրակ»-ը հրաժարվում է Հայաստանի առաջնության խաղերին մասնակցել

«Շիրակ»-ը հրաժարվում է Հայաստանի առաջնության խաղերին մասնակցել

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբը չի մասնակցի Հայաստանի առաջնության խաղերին՝ պահանջելով ՀՖՖ նախագահի հրաժարականը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տարածված հայտարարության մեջ մասնավորապես ասված է. « «Շիրակը» ֆուտբոլային ակումբը հայտնում է, որ չի մասնակցի մայիսի 20-ին կայանալիք «Շիրակ» - «Փյունիկ» հանդիպմանը։ Ակումբի նման որոշման պատճառը ՀՖՖ բոլոր պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններն են։ ՀՖՖ բոլոր պաշտնոատար անձիք չեն կատարում օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջը և նվազեցրել են Շիրակի միավորները մրցաշարային աղյուսակում և չեն վերականգնել աղյուսակը, ինչը անխուսափելիորեն զրկում է Ակումբին իրավական ճանապարհով իր իրավունքների պաշտպանությունից։ Պարզ է, որ Ակումբը գործ ունի հրահանգներ կատարող, անձնական ցանկություններով և օրենքից չբխող գործողություններ իրականացնող ֆեդերացիայի աշխատակազմի հետ և պարտադրված ենք այդ աշխատակազմի կողմից հեռանալ մրցապայքարից։ Պահանջում ենք ՀՖՖ նախագահի, ինչպես նաև ամբողջ աշխատակազմի հրաժարականը։ ՀՖՖ նոր կազմ ձևավորվելուց հետո Շիրակը կվերադառնա առաջնություն»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]