Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հունիս

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը խոսել է իր ընտանիքի անդամների բիզնեսի մասին


ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը խոսել է իր ընտանիքի անդամների բիզնեսի մասին: Նա  լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը նշել է, որ իր հայրը 90-ական թվականներից հետո զբաղվել է բիզնեսով: Երբևէ պետական պաշտոն չի զբաղեցրել: Նրա հայրը բիզնեսով զբաղվել է նաև Ուկրաինայում: «Կարծում եմ՝ որևէ ապօրինի բան չկա դրանում: Հայրս բիզնեսով է զբաղվել, իսկ մայրս պետական աշխատող է՝ 1997-1998 թվականներից նախագահի աշխատակազմում, ապա՝ քաղծառայության խորհրդում, ապա կրկին նախագահի աշխատակազմում՝ կադրերի վարչության պետ, իսկ այս պահին արդեն վարչապետի աշխատակազմի կադրերի վարչության պետն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Վանեցյանը:

Արթուր Վանեցյանն անձամբ բիզնես չունի: «Վերջին երեք տարում հորս կազմակերպությունն ընդգրկված է եղել օրինապահ հարկատու համակարգում: Ունեմ եղբայր, ով ապրում է Ժնևում և բավական խոշոր գործարար է: Մանկապարտեզը, որը պատկանում է տիկնոջս, կառուցվել է եղբորս որոշակի գումարային աջակցությամբ: Մի մասը վարկային միջոցներ են ներգրավված, մյուս մասը եղբորս աջակցությունն է»,-ասաց Վանեցյանը:

Ճշտող հարցին ի պատասխան նա տեղեկացրեց, որ վարդերի ներկումը ևս նրա հայրիկի բիզնեսն է: Իսկ կնոջ պատվոգիրը ազգային անվտանգության ապահովման գործում դրական ձեռքբերումների համար՝ ԱԱԾ տնօրենի կողմից, նրան շնորհվել է, որբ աշխատում էր որպես Արտակարգ իրավիճակների երջանկահիշատակ նախարար Արմեն Երիցյանի խորհրդական: Արտակարգ իրավիճակների համակարգի աշխատակիցների տոնի հետ կապված կինը խրախուսվել է ԱԱԾ-ի կողմից՝ համագործակցության համար: Արմեն Երիցյանի մահից հետո կինը որոշել է դուրս գալ ԱԻՆ-ից և զբաղվել է միայն մանկապարտեզի հարցերով:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ