Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Դեկտեմբեր

Արթուր Վանեցյանը խոստանում է ԱԱԾ համակարգի աշխատավարձերի հարցին անդրադառնալ գալիք տարի


ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա ընթացքում Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների աշխատավարձերը չեն բարձրանա: Այդ մասին ասաց ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանը լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը՝ ավելացնելով, որ 2018 թվականի բյուջեով նման բան նախատեսված չէ:

«Եթե մեր աշխատանքի արդյունքում կարողանանք գումարներ վերադարձնել, որոնք ինչ-ինչ եղանակներով շրջանցել էին բյուջեն, կդիմենք կառավարությանը՝ պարգևատրություն իրականացնելու խնդրանքով: Այս տարի աշխատավարձերի հետ կապված որևէ փոփոխություն չի լինի: Բայց մյուս տարի պարտադիր այդ հարցին պետք է անդրադառնանք, դա այն մեխերից մեկն է, որ մեր համակարգը արդյունավետ աշխատի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Վանեցյանը:  

Նա հավելեց, որ ԱԱԾ աշխատանքների, կոռուպցիոն շղթաներով հարստացման դեպքերի բացահայտման շնորհիվ բավականին մեծ գումարներ են վերադարձվելու պետական բյուջե, ինչի հաշվին հնարավոր կլինի այս տարի պետական համակարգում որոշ պարգևավճարներ ապահովել, իսկ հաջորդ տարի արդեն ստվերի լուրջ կրճատման շնորհիվ մուտքերն անհամեմատ կավելանան, որը հնարավորություն կտա բարձրացնելու աշխատավարձերը: «Քաղաքական ղեկավարությունն ուղիներ է փնտրում պետական ապարատի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու»,-նշեց ԱԱԾ պետը:  




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ