Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հոկտեմբեր

Արթուր Վանեցյանը Ֆելիքս Ցոլակյանի քայլը դավաճանություն չի համարում


ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը Ազգային ժողովի հանրապետական խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի՝ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկելու քայլը կուսակցության առջև դավաճանություն չի համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը Վանեցյանն ընդգծեց, որ Ցոլակյանը, ով նախկինում զբաղեցրել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը, իր քվեարկությամբ չի արտահայտել համակարգի դիրքորոշումը: «Դա իր անձնական կարծիքն էր: Ով ճանաչում է պարոն Ցոլակյանին՝ գիտի, որ նա շատ խորը մարդ է և ուշադրություն է դարձնում մարդկային հատկանիշներին: Նա պատգամավոր է ընտրվել ռեյտինգային համակարգով և քվեարկությամբ արտահայտել է իր դիրքորոշումը: Չեմ կարծում, որ նրա քայլը դավաճանություն է»,- ասաց ԱԱԾ տնօրենը:

Մայիսի 1-ին ՀՀ Ազգային ժողովում վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության քվեարկության ժամանակ ԱԱԾ նակին տնօրեն, ներկայում ՀՀԿ-ական պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը կողմ արտահայտվեց: Նա միակն էր, որը չենթարկվեց խմբակցության՝ դեմ քվեարկելու միասնական դիրքորոշմանը: Այդ օրը, սակայն, Փաշինյանը չընտվեց որպես ՀՀ վարչապետ: Մայիսի 8-ին տեղի ունեցավ ընտրության երկրորդ փուլը, որի արդյունքում 59 կողմ, 42 դեմ ձայներով Նիկոլ Փաշինյանը դարձավ ՀՀ վարչապետ:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ