Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հովանավորչության յուրաքանչյուր դեպքի հետևելու է կոշտ արձագանք. ԱԱԾ տնօրեն

Հովանավորչության յուրաքանչյուր դեպքի հետևելու է կոշտ արձագանք. ԱԱԾ տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը վստահեցնում է, որ համակարգում հովանավորչության յուրաքանչյուր դեպքի նկատմամբ լինելու է կոշտ արձագանք: «Հավաստիացնում եմ, որ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի ԱԱԾ ծառայողները երբևէ չհայտնվեն նման իրավիճակներում: Մեծ համակարգ է, հազարավոր մարդիկ են աշխատում, չեմ կարող բացառել և երաշխավորել, որ նրանք բոլորն էլ լինելու են ազնիվ,  բայց եթե նման դեպք լինի, ապա հետևելու է շատ կոշտ արձագանք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանն ասաց Արթուր Վանեցյանը:

Նրա խոսքով, համակարգում եղել են դեպքեր, երբ որոշակի մարդկանց առումով տարբեր տեղեկություններ են ստացվել, ուստի նրանց առաջարկվել է ազատել պաշտոնները: «Ես չեմ ընդունելու  նման մոտեցում, եթե լինի երևույթ, որտեղ կլինի հանցակազմ, ապա այդ մարդը դատվելու է, ես չեմ փակելու աչքերս՝ ասելով, թող գնա: Չի լինելու այդպես, հանցագործություն թույլ տված անձը լինի իմ մտերիմը, ծառայակիցը, թե այլ մարդ: Բոլոր մտերիմներիս հստակ զգուշացրել եմ, խնդրել, որպեսզի հարգեն իմ այսօրվա կարգավիճակը, ստեղծված իրողությունները և իրենց պահեն այսօրվա պահանջներին համապատասխան: Ոչ մի բանի առաջ չեմ կանգնելու՝ խախտում լինելու պարագայում» ,- ընդգծեց ԱԱԾ տնօրենը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]