Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արթուր Վանեցյանի նշանակումը ԱԱԾ տնօրենի պաշտոնում համակարգում ոգևորությամբ է ընդունվել

Արթուր Վանեցյանի նշանակումը ԱԱԾ տնօրենի պաշտոնում համակարգում 
ոգևորությամբ է ընդունվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում Արթուր Վանեցյանի նշանակումը համակարգում ընդունվել է շատ լավ և ոգևորությամբ: Այս մասին Վանեցյանը հայտարարեց մայիսի 19-ին լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը:

«Ներքաղաքական փոփոխությունների հետ կապված բոլորի մոտ տպավորություն էր ստեղծվել, որ դրսից են որևէ մեկին նշանակելու: Իսկ ԱԱԾ-ն իր յուրահատկություններն ու ավանդույթներն ունեցող կառույց է, որը չի ընդունում դրսից մարդ: Իմ նշանակման հետ կապված բոլորը խորը շունչ քաշեցին և հանգստացան, քանի որ նշանակվեց մարդ, որը վերջին համարյա 20 տարին աշխատում է համակարգում: Սկսել եմ ամենացածր պաշտոնից. կրտսեր օպերլիազորից եմ սկսել՝ Մասիսի բաժնում, այնուհետև հասել եմ Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ, գնդապետի կոչում եմ ստացել: Կոչումները եղել են շատ սպասված: Համակարգի մարդ եմ և այդպես էլ մնալու եմ, գիտեմ յուրահատկություններն ու առանձնահատկությունները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Վանեցյանը:

Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրեն է նշանակվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով մայիսի 10-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]