1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալները տեղափոխվել են ՔԿՀ-ներ

ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալները տեղափոխվել են ՔԿՀ-ներ

ԵՐԵՎԱՆ,19 ՄԱՅԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ ոստիկանության ծառայողներին մայիսի 19-ի կեսգիշերին հաջողվել է բացել ՊՊԾ գրավման գործով մեղադրյալների աջակիցների կողմից շուրջ երեք օր շրջափակման մեջ գտնվող Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրը և ամբաստանյալներին տեղափոխել քրեակատարողական հիմնարկներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ակտիվիստները , շրջափակելով դատարանի շենքը, պահանջում էին ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալների խափանման միջոց կալանքը փոխել և ազատ արձակել ամբաստանյալներին:

Մայիսի 16-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում  տեղի էր ունեցել դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ՊՊԾ գնդի գրավման գործով հերթական դատական նիստը: Այս նիստում քննվում էր մեղադրյալներ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի և Սեդրակ Նազարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները: Մեղադրյալների աջակիցները դատական նիստին զուգընթաց միակողմանի փակել էին Արշակունյաց պողոտան , իսկ դատավոր Մակյանի կողմից կալանքը փոխելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունների մերժման որոշում կայացնելուց հետո Արշակունյաց պողոտայում շարունակել իրենց բողոքի ակցիան:

Հետագայում աջակիցները հետևեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորին և բացեցին Արշակունյաց պողոտան, սակայն այս անգամ շրջափակեցին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրը և թույլ չտվեցին, որպեսզի ուղեկցող գումարտակը ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալներին տեղափոխի ՔԿՀ-ներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]