Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանիքը ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է. հյուրերի շարքում է նաև Ալեքսիս Օհանյանը

Արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանիքը ողջ աշխարհի ուշադրության 
կենտրոնում է. հյուրերի շարքում է նաև Ալեքսիս Օհանյանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վինձորի դղյակի Սուրբ Գեորգի մատուռում մեկնարկում է Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանեկան արարողությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, արարողությունը կմեկնարկի ուղիղ կեսօրին: Արարողության ավարտից հետո նորապսակները շուրջ 25 րոպե մեքենայով կանցնեն քաղաքով:

Արքայական հարսանիքին հրավիրված է 1200 մարդ: Իսկ Վինձորի փողոցներում կանգնած սպասելու է շուրջ 10 հազար մարդ, ովքեր եկել են սեփական աչքերով տեսնելու նորապսակներին: Առաջին շարքերում կանգնելու համար շատերն անգամ գիշերել են այդտեղ:

Սուրբ Գեորգի մատուռում են հրավիրված հյուրերը, որոնց շարքում են նաև հայտնի Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը և նրա կինը՝ Սերենա Ուիլյամսը, Ջորջ և Ամալ Քլունիները, Դևիդ և Վիկտորիա Բեքհեմները և այլոք:

Ամուսնական երդման մեջ Մարկլը չի խոստանալու լսել ամուսնուն, իսկ արքայազն Հարրին որոշել է կրել ամուսնական մատանի, թեպետ ավանդույթի համաձայն արքայական ընտանիքում տղամարդիկ դա չեն անում:

Մեգան Մարկլին խորանի մոտ կուղեկցի ապագա սկեսրայր՝ արքայազն Չալզը, քանի որ նրա հայրը սրտի վիրահատության պատճառով չի կարողանա ներկա գտնվել հարսանիքին:

Հարսանիքից առաջ Հարրին ասել է, որ իրեն հանգիստ է զգում, իսկ Մարկլը հայտարարել է, որ հիանալի է զգում:

Նշենք, որ աֆրոամերիկյան արմատներ ունեցող հարսնացուն իր ընտրյալից մեծ է 3 տարով և նախկինում արդեն ամուսնացած եղել է:

Հարսանեկան ծախսերը թագավորական ընտանիքը կվճարի սեփական բյուջեից և միայն ընտանիքի անդամների ու հյուրերի անվտանգության ապահովման դիմաց կվճարվի պետական գանձարանից: Բրիտանական ԶԼՄ-ների գնահատականներով՝ հարսանիքը կարժենա շուրջ 43 մլն ԱՄՆ դոլար, որոնցից 40 միլիոնը կգնա անվտանգության պահպանմանը: Նշվում է, որ արարողությունը կհսկի 3000 ոստիկան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]