Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վալերիյ Օսիպյանը նշանակել է նոր փոխոստիկանապետերին

Վալերիյ Օսիպյանը նշանակել է նոր փոխոստիկանապետերին

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը մայիսի 19-ին ոստիկանության ղեկավար կազմին  ներկայացրել է երկու նոր փոխոստիկանապետերին և Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության պետին:  Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Ոստիկանության լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

«ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ղեկավար կազմին է  ներկայացրել Ոստիկանապետի առաջին տեղակալին՝ ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանին, ով մինչ այդ զբաղեցնում էր Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը և ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Քոչարյանին, ով մինչ այս զբաղեցնում էր ոստիկանության շտաբի պետի պաշտոնը»,-ասաց Ջանոյանը։ 

Նրա խոսքով` նշանակում է եղել  նաև կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր պետի պաշտոնում, որը զբաղեցնելու է Արտակ Կարապետյանը, ով մինչ այս զբաղեցրել էր Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնը:

Շնորհավորելով և արդյունավետ ծառայություն մաղթելով նորանշանակ ղեկավարներին` Վալերիյ Օսիպյանն առանձնացրեց այն խնդիրները, որոնք առաջնային են նրանց համակարգման ոլորտներում` պայքար կոռուպցիայի դեմ, հասարակություն-ոստիկանություն կապի հետագա ամրապնդում, քաղաքացիների հետ փոխվստահության ու փոխհամագործակցության ընդլայնում, ոստիկանության ստորաբաժանումներում ծառայողական և կատարողական կարգապահության հետևողական բարելավում:

Աշխատանքային հանդիպման ավարտին Վալերիյ Օսիպյանն անդրադարձավ ծառայության կազմակերպման մի շարք անհետաձգելի խնդիրների ևս ու տվեց համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:

ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնը նախկինում զբաղեցնում էր ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը, իսկ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը՝ Սամվել Հովհաննիսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]