1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

The New York Times-ն անդրադարձել է Թուրքիայում քրիստոնյա և իսլամացած հայերի մասին լուսանկարչական նախագծին

The New York Times-ն անդրադարձել է Թուրքիայում քրիստոնյա և իսլամացած հայերի 
մասին լուսանկարչական նախագծին

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը  հայ և թուրք լուսանկարիչներ Անահիտ Հայրապետյանի ու Սերրա Աքչանի համատեղ նախագծի մասին հոդված է հրապարակել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը բացահայտում է Թուրքիայում քրիստոնյա և իսլամացած հայերի՝ սահմանից այն կողմ շարունակվող կյանքը։ Լուսանկարիչները փնտրում էին ծպտյալ հայերի, ովքեր Հայոց ցեղասպանության  ժամանակ ողջ մնացածների ժառանգներ են:

Ըստ պարբերականի՝ լուսանկարիչները հասել են ժամանակակից Թուրքիայի ամենախուլ գյուղերը, որտեղ մինչ օրս հայեր են ապրում: «Ծպտյալ հայերը, ում փնտրում էին լուսանկարիչները, 1915-ին ողջ մնացած հայերի ժառանգներն են՝ հիմնականում այն կանանց ու երեխաների, որոնց ընդունել են տեղաբնակ քուրդ, թուրք ու արաբ ընտանիքները, և որոնք դավանափոխ են եղել:

Որոշ հեռավոր գյուղերում, որտեղ եղել են Հայրապետյանն ու Աքչանը, հայերը թաքցնում էին իրենց կրոնական ու էթնիկ պատկանելությունը՝ հարևանների ճնշումների պատճառով:

 Ծնողները հազվադեպ են տեղեկացրել երեխաներին իրենց ժառանգության մասին, շատերը նույնիսկ խուսափում էին հայերեն խոսելուց», - գրում է պարբերականը։

Ծպտյալ հայերից շատերը պատմել են, որ մինչև վերջերս չեն իմացել իրենց ծագման մասին: Մի տղամարդ պատմել է, որ իմացել է իր հայկական ծագման մասին՝ բացահայտելով տատի գաղտնիքը. մի անգամ նա հետևել է տատին, երբ նա ասել է, որ գնում է բույսեր հավաքելու մոտակա բլուրներից, և տեսել է, թե ինչպես է նա աղոթում հայկական եկեղեցու փլատակներում՝ իրեն անհայտ լեզվով: Այդպես նա իմացել է, որ հայ է:

Սերրա Աքչանը  և Անահիտ Հայրապետյանը հանդիպել են 2006 թվականին, երբ մասնակցել են հայ և թուրք լուսանկարիչների համատեղ նախագծին և պարզել, որ դրանք շատ ընդհանուր են: Հենց այն ժամանակ կանայք հայտնաբերեցին, որ բավականին շատ ընդհանուր բան ունեն:

 Լուսանկարը` Nytimes-ի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]