1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՀ սփյուռքի նախարարությունում անցկացվել է քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատում

ՀՀ սփյուռքի նախարարությունում անցկացվել է քաղաքացիական պաշտպանության 
վիճակի համալիր գնահատում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատանքային խումբն իրականացրել է ՀՀ սփյուռքի նախարարության քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատում: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Մայիսի 17-18-ը ՀՀ ԱԻ նախարարության աշխատանքային խումբը՝ ՀՀ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Նահապետյանի գլխավորությամբ, իրականացրեց ՀՀ սփյուռքի նախարարության քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատում: Ուսումնասիրությունն իրականացվում է ՀՀ վարչապետի 2017 թ. հոկտեմբերի 27-ի թիվ 1225-Ա որոշման համաձայն` ՀՀ ԱԻ նախարարի հրամանով:

ԱԻՆ աշխատանքային խումբը գնահատել է նաև «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի պատրաստությունը՝ քաղպաշտպանության խնդիրների կատարման ուղղությամբ: Մեթոդական և գործնական օգնություն ցուցաբերվեց ՀՀ սփյուռքի նախարարությանն ու ենթակա կազմակերպությանը` քաղպաշտպանության միջոցառումների պլանավորման փաստաթղթերի կազմման և ճշգրտման աշխատանքներին:

ՀՀ սփյուռքի նախարարության ՔՊ ղեկավար կազմի, տարհանման հանձնաժողովի և քաղպաշտպանական կազմավորումների հրամանատարական կազմի՝ իրավիճակի բարդ պայմաններում գործելու ունակությունները գնահատելու նպատակով անցկացվեց շտաբային վարժանք:

Իրականացված միջոցառումների ընթացքում մասնակիցներին հնարավորություն ընձեռնվեց շտկելու առկա թերությունները և կատարելագործել գործնական հմտությունները»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]