Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Դեկտեմբեր

Հայաստանում ռուսական ռազմաբազան համալրվել է ռադիոտեղորոշիչ «Каста-2-1» կայանով


ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զորքերի վերազինման ծրագրի շրջանակում Հայաստանում ռուսական ռազմական բազան համալրվել է «Каста-2-1» ռադիոտեղորոշիչ կայանով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հարավային ռազմական օկրուգի լրատվական ծառայությունից, «Каста-2-1» ռադիոտեղորոշիչ կայանը կարող է օգտագործվել ՀՕՊ համակարգերի, սահմանային վերահսկողության համակարգերի, արագ արձագանքման ուժերի, քաղաքացիական ավիացիայի կառավարման համակարգերի տեղեկատվական ապահովման համար:

Կայանի յուրահատկությունը այն է, որ կարող է գործել ծովի մակերևույթից 1.5 հազար մետր բարձրության, +50 աստիճան Ցելսիուս ջերմաստիճանի, 98 տոկոս խոնավության, ինչպես նաև 25 մետր ժամ քամու արագության պայմաններում։

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ