Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հոկտեմբեր

ՀՀ Սփյուռքի նախարարը խոստացել է համակողմանի ուսումնասիրել Մելքոնյան վարժարանի վերաբացման խնդիրը


ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 18-ին ընդունել է Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատության նախկին շրջանավարտների պատվիրակությանը, որի կազմում էին Բյուզանդ և Մարի Ագբաշյանները (Պոլիս), Գրիգոր Մարոնյանը  (Մոնրեալ), Մանուկ Յեդըզյանը (Կիպրոս), Գևորգ Մարաշլյանը (Վաշինգտոն): Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Մելքոնյանցիները ներկայացրին իրենց խնդրանքը՝ աջակցել Կիպրոսի Մելքոնյան վարժարանի վերաբացմանը, նշեցին, որ կրթական հաստատության տարբեր տարիների հարյուրավոր շրջանավարտներ պատրաստ են նյութական, մտավոր, բարոյական ներդրում ունենալ համազգային հնչեղություն ունեցող այդ խնդրի լուծմանը:

Նրանք նշեցին նաև, որ հովանավորում են Մասիսի  համար 2 վարժարանը, հանգանակված 120 հազար դոլարը ուղղել են 900 աշակերտ ունեցող դպրոցի վերանորոգմանը:

Սփյուռքի նախարարը, կարևորելով Մելքոնյան վարժարանի վերաբացման խնդիրը, հավաստիացրեց, որ խնդիրը համակողմանի կուսումնասիրվի և համատեղ լուծումներ կգտնվեն: «Հայապահպանությանը միտված խնդիրներն անպայման կլուծվեն, միայն ժամանակ է պետք: Պիտի արդարացնենք միլիոնավոր հայերի սպասելիքները», - հավելեց նա»:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ